Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը սպառնացել է Եվրամիությանը «Օրեշնիկի» հրթիռային հարվածներով, եթե այն զորքեր տեղակայի ՈՒկրաինայում։ «Հազար անգամ ասվել է՝ Ռուսաստանը չի ընդունի եվրոպական կամ ՆԱՏՕ որևէ զորք ՈՒկրաինայում, բայց ոչ, Մակրոնը շարունակում է տարածել այդ խղճուկ անհեթեթությունը»,- նշել է նա։               
 

Հրդեհի բարձր ռիսկի գոտի ենք մտել

Հրդեհի բարձր ռիսկի գոտի ենք մտել
23.11.2025 | 12:31

Հայաստանի տարբեր հատվածներում հրդեհներ են գրանցվել։ Կրակը արագ տարածվելով ոչնչացնում է այս պահին ոչ միայն խոտածածկը, այլև անցել է անտառային գոտիներ։ Այս պահի դրությամբ «Էկո-մեդիա» բնապահպան-լրագրողների տեղեկությամբ Տավուշում, Լոռիում, Գեղարքունիքում բաց այրման կրակ է նկատվում խոտհարների, արոտների և նոսրանտառների տարածքում։ Ըստ ականատեսների, հրդեհաշիջման աշխատանքներ ոչ մի մարզում չեն կատարվում, անգործություն է։

Այնինչ, ծուխը արդեն պատել է հրդեհվող տարածքների շրջակա նախալեռնային և լեռնային գոտիները։ Վրաստանի սահմանին և ադրբեջանական օկուպացիայի տարածքում, ըստ արբանյակային տվյալների, հատվածային վառվում է նաև լայնատերև ու խառը, այդ թվում որոշ տեղերում ասեղնատերև անտառը։

Այս պահին հրդեհների վերաբերյալ ստույգ ինֆորմացիա պետական մարմիններից չկա։

Նկարներում տարբեր դիրքերից այսօր առավոտյան հրդեհի և ծխի կադրերն են և IQ air շվեյցարական ընկերության օդի աղտոտվածության մոնիթորինգի կայաններից ստացված տվյալներն են, ըստ որի հրդեհների պատճառով այսօր Երևանում, և հարևան մարզերում այրման հետևանքում առաջացած սմոգի պատճառով վտանգավոր է դրսում երկար գտնվելը։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1931

Մեկնաբանություններ